Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Անդրանիկ Թևանյան. Կան դեպքեր, երբ օրենքի ոգին ավելի կարևոր է, քան տառը

Անդրանիկ Թևանյան. Կան դեպքեր, երբ օրենքի ոգին ավելի կարևոր է, քան տառը
26.06.2020 | 11:57

Սահմանադրության տառի համաձայն՝ 26,4–ը ավելի շուտ 26 է, քան 27, այսինքն՝ չի կազմում ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 1/5–ը, իսկ ահա Սահմանադրության ոգին հուշում է, որ չբավականացնող 0,6–ը չի կարող ավելի կարևոր լինել, քան 26 պատգամավորի ձայնը, ուստի փոքրամասնության իրավունքների պաշտպանության համար 26,4–ը պետք է «կլորացվի» հօգուտ 26–ի։

Կան դեպքեր, երբ օրենքի ոգին ավելի կարևոր է, քան տառը։ Հատկապես, երբ տառն ավելի շուտ ոգու կողմն է, քան ստորակետի։

Դիտվել է՝ 2110

Մեկնաբանություններ